Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկը պուտավոր բլուզ է կրում։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքեսուարը՝ ականջօղեր։ «Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է»,- մեկնաբանություններում ոճային երգչուհին մեջբերել է Մերիլին Մոնրոյի խոսքերը։