Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը դստեր՝ Լեա դե Սեն Շեյք Կուպերի հետ զբոսնել է Նյու Յորքի փողոցներով, գրում է Daily Mail-ը։
34-ամյա մոդելը նախօրեին զբոսանքի է դուրս եկել սև վերնաշապիկով և հետաքրքիր նախշերով տաբատով։ Շեյքն իր տեսքն ամբողջացրել է Doc Marten նորաձևության տան կոշիկներով և սև նորաձև ակնոցով։
Շեյքի դուստրը՝ Լեան, կրել է Versace նորաձևության տան սև շապիկ և վարդագույն կոշիկներ։
Իրինա Շեյքի ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի դուստրը ծնվել է 2017-ի մարտին։