Մերձմոսկվայում կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստումները կսկսվեն Նոր տարուց


Մերձմոսկվայում կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստումները կսկսվեն Նոր տարուց
Սեպտեմբեր 16 23:44 2020

Մերձմոսկվայում կորոնավիրուսի դեմ անվճար զանգվածային պատվաստումները կմեկնարկեն դեկտեմբերին կամ Նոր տարուց, պատվաստանյութի գրանցումից հետո:  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

«Հենց որ ավարտվեն բոլոր գրանցումային միջոցառումները, կսկսենք պատվաստումը: Հուսով եմ, որ Նոր տարուց կամ դեկտեմբերից մենք նույնպես կսկսենք պատվաստումները»,- աղբյուրը մեջբերում է պաշտոնյային:

Վերջինս հավելել է, որ ներարկումները կորոնավիրուսի դեմ մարզում անվճար կլինեն: Նրա խոսքով՝ ներկայում ընթանում է պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: