Մեծ Բրիտանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցում է 3000-ը


Մեծ Բրիտանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցում է 3000-ը
Սեպտեմբեր 13 00:00 2020

Մեծ Բրիտանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշը տատանվում է 3500-ի սահմանում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կառավարական տեղեկատվական կայքում հրապարակված տվյալներին, վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3497 մարդ: Նախօրեին այդ ցուցանիշը կազմել էր 3539: Մեկ շաբաթ է, ինչ վարակման մեկօրյա ցուցանիշը չի իջնում 2 հազարից:

Բրիտանացիների շրջանում մահվան ելքով դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 9-ով՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 41 623-ի, որով Միացյալ Թագավորությունը 5-րդն է ողջ աշխարհում:

Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է վարակման 365 174 դեպք:

Օրեր առաջ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ից երկրի բնակիչներին կարգելվի հավաքվել 6-ից ավելի խմբերով: