Ովքե՞ր են այս կրկեսի կազմակերպիչները, հետազոտե՛ք միայն գանգատ ունեցող ուսուցիչներին. համաճարակաբան


Ովքե՞ր են այս կրկեսի կազմակերպիչները, հետազոտե՛ք միայն գանգատ ունեցող ուսուցիչներին. համաճարակաբան
Սեպտեմբեր 10 00:10 2020

Հետազոտե՛ք միայն գանգատ ունեցող ուսուցիչներին։ Հիմա այս հերթերում կամ նմուշառման կաբինետներում եթե մի քանի մարդ վարակվեց և հետագայում բերեց վարակը դպրոց, կասեք դպրոցների բացու՞մն էր մեղավոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Ովքե՞ր են այս կրկեսի կազմակերպիչները։

Վե՛րջ տվեք այս անիմաստ գործողություններին։ Հետազոտե՛ք միայն գանգատ ունեցող ուսուցիչներին։ Հիմա այս հերթերում կամ նմուշառման կաբինետներում եթե մի քանի մարդ վարակվեց և հետագայում բերեց վարակը դպրոց, կասեք դպրոցների բացու՞մն էր մեղավոր։ Գանգատ չունեցող մարդկանց անիմաստ է հետազոտել ՊՇՌ մեթոդով։

Բոլոր ուսուցիչներին իմաստ ունի հետազոտել միայն հակամարմինների վերաբերյալ։

ՊՇՌ մեթոդով հետազոտել գանգատ ունեցողներին և հիվանդների հետ վերջին օրերին կոնտակտ ունեցողներին»,- գրել է նա։