Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք


Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք
Սեպտեմբեր 7 11:58 2020

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, ևս 5 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1684 դեպք, 1315 մարդ առողջացել է, 19-ը` մահացել:

6020 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  27 300 677 է, մահացել է 887 628 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: