Կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ


Կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Սեպտեմբեր 7 10:53 2020

Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 219177, վերջին մեկ օրում` 1038 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3549 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է նվազել է 27-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 40121 անձ` վերջին մեկ օրում 266 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 900 է: