Կորոնավիրուսից մահացածները 69 եւ 55 տարեկան կանայք են


Կորոնավիրուսից մահացածները 69 եւ 55 տարեկան կանայք են
Սեպտեմբեր 6 11:11 2020

Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից 2 մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնում են նախարարությունից: