Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 5 22:44 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 062, մահացության ցուցանիշը՝ 302:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 062

2. Ռուսաստան – 6991

3. Իրան - 4569

4. Ադրբեջան – 3662

5. Թուրքիա – 3293

6. Վրաստան – 406

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 302

2. Իրան – 263

3. Ռուսաստան – 122

4. Թուրքիա –78

5. Ադրբեջան – 54

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 44 649 է, մահվան դեպքերինը՝ 1170:

Մեկ օրում առողջացածների թիվը 566 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 823, փաստացի բուժվողներինը՝ 3656 (մեկ օրում նվազել է 385-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը: