«Կանոնները չեմ խախտել». Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին, համայնքապետարանը այժմ փակ է


«Կանոնները չեմ խախտել». Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին, համայնքապետարանը այժմ փակ է
Սեպտեմբեր 4 17:17 2020

Մարտունու համայնքապետարանը երկուշաբթի օրվանից փակ է, քաղաքապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ոսկանյանը  նշեց, որ քաղաքապետ Արմեն Ավետիսյանը վարակված է, աշխատակիցներն էլ հետը շփվել են, այդ պատճառով քաղաքապետարանը փակ է: Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները մեկուսացված են:

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այո, կորոնավիրուսով է վարակված, և Պարետատունն էլ որոշել է՝ դադարեցնել  քաղաքապետարանի աշխատանքը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, չսպասելով թեստի պատասխաններին, մասնակցել է դստեր նշանդրեքին: Նա Tert.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե դստեր նշանդրեքին մասնակցել է 150 հոգի։

«Իմ աղջկա նշադրանքը արել ենք իմ ընտանիքով՝ 30 հոգով, իմ ռեստորանում: Այդ ժամանակ էլ ես բոլորից պաշտպանվել եմ՝ իմանալով որ տաքություն ունեմ, բայց թեստի պատասխանը դեռ չունեի: Ուրբաթ օրը իմ աղջկա նշանդրեքն արել եմ, շաբաթ օրը թեստի պատասխանն եկել է դրական: Վնասել եմ իմ ընտանիքին, բայց քաղաքապետարանի աշխատողների հետ չեմ շփվել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պաշտպանվել նշանդրեքի ժամանակ, ի՞նչ նկատի ունի, նա ասաց, որ իր առանձին ափսեով ու բաժակով հեռու է նստել. «Ասել եմ մինչև թեստի պատասխանը չգա, ինձ մոտ չգաք»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում։