Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 935, մահացության ցուցանիշը՝ 299:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 935
2. Ռուսաստան – 6920
3. Իրան - 4523
4. Ադրբեջան – 3634
5. Թուրքիա – 3254
6. Վրաստան – 393
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 299
2. Իրան – 260
3. Ռուսաստան – 120
4. Թուրքիա –77
5. Ադրբեջան – 53
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 271 է, մահվան դեպքերինը՝ 1158:
Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 855, փաստացի բուժվողներինը՝ 4258 (մեկ օրում նվազել է 33-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները: