Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը նախօրեին ավելացել է 4980-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում նոր կորոնավիրուսով վարակման 4980 դեպք է հաստատվել, որից 1252-ը՝ (25,1%) առանց կլինիկական ախտանշանների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի սկզբից երկրում ընդհանուր հաստատվել է վարակման 990 326 դեպք (0,5% աճ)։
Հիվանդությունից երկրում նախօրեին մահացել է 68 մարդ, բուժման արդյունքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2 599 մարդ։
Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 093-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը 806 982 է։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 25 182 313 մարդ, մահացել է 846 936, ապաքինվել՝ 17 515 059 մարդ։