«ՊՍԺ»֊ն հավանություն է տվել Մեսսիի տրանսֆերին. Sport.es


«ՊՍԺ»֊ն հավանություն է տվել Մեսսիի տրանսֆերին. Sport.es
Օգոստոս 30 14:13 2020

Ֆրանսիական «ՊՍԺ»֊ն ֆուտբոլային ակումբի սեփականատերերը հավանություն են տվել իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությանը, հայտնում է Sport.es-ը: Ինչպես նշում է թերթը, ակումբի ղեկավարությունը երկար ժամանակ քննարկում է այս տրանսֆերի հնարավորությունը: Ըստ նյութի՝ 33-ամյա արգենտինացու աշխատավարձի պահանջները չպետք է խոչընդոտ հանդիսանան ՊՍԺ-ի համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՊՍԺ»֊ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցություններ է վարել Մեսսիի հայրկի՝ Խորխե Մեսսիի հետ: Ըստ աղբյուրի՝ վերջնական որոշումը մնում է ֆուտբոլիստի վրա՝ կհամաձայնի՞ հեռանալ «Բարսելոնայից», թե՞ ոչ: