Մեքսիկայում, Worldometers.info-ի տվյալների համաձայն, վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5824 նոր դեպք է հաստատվել:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 552 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 63 146-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 585 738-ի, որից ներկա պահին փաստացի բուժում է ստանում 117 925-ը:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը: