«Քովիդ-19» նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Հնդկաստանում համաճարակի ողջ ընթացքում մահացել է 63 657 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info պարբերաբար թարմացվող տվյալները:
Այսպիսով, բնակչությամբ աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով բարձրացել է երրորդ հորիզոնական`շրջանցելով Մեքսիկային, որտեղ «Քովիդ-19»-ին զոհ է գնացել 63 146 մարդ: Մահացության ցուցանիշով Հնդկաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային:
Ասիական երկիրը երրորդն է ողջ աշխարհում նաև կորոնավիրուսով վարակվածության տվյալով: Մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 3 539 712 մարդ, որից 2 712 520-ն՝ ապաքինվել է: