Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 29-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 718, մահացության ցուցանիշը՝ 294:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 718
2. Ռուսաստան – 6752
3. Իրան - 4418
4. Ադրբեջան – 3565
5. Թուրքիա – 3161
6. Վրաստան – 367
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 294
2. Իրան – 254
3. Ռուսաստան – 117
4. Թուրքիա –74
5. Ադրբեջան – 52
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 175, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 626 է, մահվան դեպքերինը՝ 1138:
Մեկ օրում առողջացածների թիվը 299 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 563, փաստացի բուժվողներինը՝ 4925 (մեկ օրում նվազել է 127-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան: