Ուգանդայի նախագահը հայտարարել է շաբաթը՝ որպես Covid-19-ից ազատվելու համար աղոթքի ազգային օր


Ուգանդայի նախագահը հայտարարել է շաբաթը՝ որպես Covid-19-ից ազատվելու համար աղոթքի ազգային օր
Օգոստոս 29 09:48 2020

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին հայտարարել է շաբաթը՝ որպես Covid-19-ից ազատվելու համար աղոթքի ազգային օր, հաղորդում է BBC-ն։

Նախագահն ասել է, որ այդ միտքը նա ստացել է երկրի քաղաքացուց, որին Աստծո կողմից տեսիլք է ուղարկվել։ «Աստված նրա տեսիլքում ասել է, որ ես պետք է կազմակերպեմ ազգային աղոթքներ, որպեսզի Աստված ազատի մեզ Covid-19-ից․․․ Ես հայտարարում եմ օգոստոսի 29-ն ազգային աղոթքի օր եւ պետական տոն։ Մնացե՛ք ձեր տներում եւ աղոթեք»,-ասել է Մուսեւենին։

Այսօրվա դրությամբ Ուգանդայում գրանցվել է կորոնավիրուսի 2679 դեպք եւ այդ հիվանդության հետեւանքով 28 մահ։

Կառավարությունն ընդունել էր խիստ սահմանափակումներ մարտին՝ առաջին դեպքի հաստատումից հետո։