Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում աճել է վերջին 7 օրվա ընթացքում 1,8 միլիոնով, այդ մակարդակին է այն պահպանվում հուլիսի վերջից։ Այլ կերպ ասած՝ այն իջել է մինչեւ համավարակի սկզբնական շրջանի նվազագույնը՝ 7.5 տոկոսմ գրում է ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 24,5 մարդու կամ Երկրի ամբողջ բնակչության 0,3 տոկոսի շրջանում։
Վարակի հետեւանքով մահացության ընդհանուր թիվը եւս հասել է նախնական նվազագույնի՝ 3.4 տոկոս։ Սակայն փորձագետների կանխատեսմամբ՝ աշնանն այդ ցուցանիշը կրկին կմեծանա։
7 օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է շուրջ 38 հազար մարդ։ Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով 832 հազար դեպք մահվան ելքով։
Բռնկումներ Եվրոպայում
Վարակի տարածման աշխարհագրությունը փոխվում է․ Արեւմտյան կիսագնդում հիվանդության ցուցանիշները նվազում են՝ ի տարբերություն Արեւելյանի։ Եվրոպայում լուրջ բռնկումներ են գրանցվում Ֆրանսիայում եւ Իսպանիայում, իսկ գարնան ցուցանիշներն են դարձյալ գրանցվում Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Թուրքիայում։
Նախօրեին Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 6 հազար նոր դեպք։ Իսկ վերջին յոթ օրվա ընթացքում՝ շուրջ 260 հազար դեպք։ Դրա ֆոնին իշխանությունները խստացնում են հակահամաճարակաբանական միջոցատումները, օրինակ, Փարիզում ամենուր պարտադիր է դիմակները կրելը։
Իսպանիայում ամեն օր հայտնաբերվում է այնքան վարակակիր, որքան ապրիլին՝ շուրջ 3.8 հազար։ Մեկ շաբաթում նոր դեպքերի թիվն ավելացել է 6 տոկոսով՝ շուրջ 430 հազարով։ Ապրիլ եւ մայիս ամիսների թվերն են կրկնվում նաեւ Գերմանիայում, Իտալիայում եւ Թուրքիայում՝ գերազանցելով օրական հազար դեպքը։
Իրավիճակն Ասիայում
Ասիայում էպիկենտրոնը շարունակում է մնալ Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվում օրական 70 հազար մարդու մոտ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3.3 միլիոնը։
Բացի այդ, կտրուկ աճել է հիվանդացությունը Հարավ-Արեւելյան Ասիայում՝ Ֆիլիպիններում (206 հազար դեպք) եւ Ինդոնեզիայում (163 հազար)։ Ֆիլիպիններում այս շաբաթ հայտնաբերվել է օրական միջինում շուրջ 4 հազար նոր դեպք, դեպքերի աճը յոթ օրվա ընթացքում հասել է 16 տոկոսի։ Ինդոնեզիայում ցուցանիշները փոքր-ինչ ցածր են՝ շուրջ 2.2 հազար եւ 10.6 տոկոս համապատասխանաբար։ Այդուհանդերձ, երկրի իշխանությունները որոշել են մինչեւ տարեվերջ չբացել սիրված հանգստավայրը՝ Բալին։
Թեստավորում
Փորձագետների կարծիքով՝ վարակակիրների թվի արագ աճը նաեւ պայմանավորած է մի շարք երկրներում թեստավորման մեծ ծավալներով։
Անցկացված թեստերի թվով աշխարհում առաջին տեղում է Չինաստանը (90 միլիոն հետազոտություն)։ ԱՄՆ-ում այդ թիվը մոտ է 80 միլիոնի, որին հաջորդում է Հնդկաստանը՝ շուրջ 40 միլիոն եւ Ռուսաստանը՝ ավելի քան 35,7 միլիոն։