Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 27 23:46 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 27-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 598, մահացության ցուցանիշը՝ 291:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 14 598

2. Ռուսաստան – 6685

3. Իրան - 4370

4. Ադրբեջան – 3530

5. Թուրքիա – 3125

6. Վրաստան – 363

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 291

2. Իրան – 251

3. Ռուսաստան – 115

4. Թուրքիա –73

5. Ադրբեջան – 52

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 203, մահվան՝ 4 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 270 է, մահվան դեպքերինը՝ 1129:

Մեկ օրում առողջացածների թիվը 272 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 988, փաստացի բուժվողներինը՝ 5153 (մեկ օրում նվազել է 63-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան: