Վրաստանում պատմել են, թե երբ են ակնկալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ


Վրաստանում պատմել են, թե երբ են ակնկալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ
Օգոստոս 27 20:23 2020

Վրաստանն ակտիվորեն ներգրավված է պատվաստանյութ ստանալու հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկման հարցերով ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Նա հայտնել է, որ այժմ աշխարհում մոտ 9 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են անցկացվում: Դրանցից 3-ն արդեն անցել են հետազոտությունների երրորդ փուլին:

Ակնկալվում է, որ աշնան վերջին կհաստատվի միանգամից մի քանի պատվաստանյութ:

Ըստ կանխատեսումների, Գամկրելիձեի խոսքով, կորոնավիրուսը չի ավարտվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ 5 ամիս անց, վիրուսը խնդիրների է ստեղծել աշխարհի համար մեկ տարով կամ նույնիսկ ավելի այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ պատվաստանյութ կամ դեղամիջոց չի մշակվել: