Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 25-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 485, մահացության ցուցանիշը՝ 289:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 485
2. Ռուսաստան – 6620
3. Իրան - 4318
4. Ադրբեջան – 3502
5. Թուրքիա – 3092
6. Վրաստան – 358
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 289
2. Իրան – 248
3. Ռուսաստան – 114
4. Թուրքիա –73
5. Ադրբեջան – 51
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 111, մահվան՝ 8 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 936 է, մահվան դեպքերինը՝ 1118:
Մեկ օրում առողջացածների թիվը 426 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 475, փաստացի բուժվողներինը՝ 5343 (մեկ օրում նվազել է 323-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան: