Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք․ վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր


Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք․ վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր
Օգոստոս 24 08:12 2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել, գրում է Տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ: