Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել


Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել
Օգոստոս 23 23:33 2020

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել: Այս մասին հայտնում են համայանքապետարանից:

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»: