Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը


Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը
Օգոստոս 23 21:10 2020

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը․ վերջին օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվը կազմել է 69 239 մարդ, հաղորդում է Reuters-ը։

Երկրում COVID-19-ի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմում է 56 706 (վերջին օրվա ընթացքում 912 մարդ)։

Կիրակի Հնդկաստանը հրապարակել էր մեդիա ոլորտի գործունեության վերականգնման մասին՝ պահպանելով հակահամաճարակաբանական կանոններն ու սոցիալական հեռավորությունը։

Բոլիվուդում հայտարարել են, որ պանդեմիայի հետեւանքներից հետո ֆինանսավորման վերականգնան համար նրանց անհրաժեշտ կլինի առնվազն երկու տարի, տասնյակ մարդիկ կարող են դառնալ գործազուրկ։