Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական վնասներ է պատճառել քաղաքին, իսկ տեղի բնակիչները չեն հավատում, որ քաղաքը վերականգնվելուց հետո նախկին տեսքը կունենա, հայտնում է ABC News-ը: Նավահանգստի տարածքում պայթյունից հետո ձևավորվել է մոտ 200 մ տրամագծով ռմբափոս: Մոտ 300 հազար մարդ մնացել է անօթևան, ընդհանուր վնասը կազմում է 15 միլիարդ դոլար:
Իշխանություններն աշխատում են անօթևաններին սնունդ, ջուր և ապաստարան տրամադրելու ուղղությամբ: Քաղաքի փողոցները մաքրելու համար այլ խոշոր քաղաքներից մարդիկ են ժամանել Բեյրութ։