Դեռևս քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, դա կախված է երկրում համաճարակային իրավիճակից․ պարետ (տեսանյութ)


Դեռևս քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, դա կախված է երկրում համաճարակային իրավիճակից․ պարետ (տեսանյութ)
Հուլիս 29 19:06 2020

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է:

«Oգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համավարակաբանական պատկերն իրականում: Դեռևս մեծ անորոշություն է նաև  երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,- ասաց նա: