Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք և 169 մահ


Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք և 169 մահ
Հուլիս 29 14:00 2020

Նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջանում հաստատվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք:

Նոր դեպքերի 26,8 տոկոսը չի ունեցել կլինիկական որևէ ախտանիշ: Վարակակիրների ամենամեծ թիվը հաստատվել է Մոսկվայում՝ 671 մարդ: 1 օրվա ընթացքում առողջացածների թիվն ավելացել է 8116-ով, մահացածների թիվը՝ 169-ով: