Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ռուսաստանցիներին հասանելի կլինի օգոստոսի կեսին


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ռուսաստանցիներին հասանելի կլինի օգոստոսի կեսին
Հուլիս 29 13:52 2020

Ռուսաստանում գործող Գամելեյայի անվան կենտրոնը արդեն պատրաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, և այն ռուսաստանցիների համար հասանելի կլինի արդեն օգոստոսի 15-ին։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել կառավարական աղբյուրներից։

Այս փուլում, ըստ գործակալության, պատվաստանյութի փաստաթղթերը ներկայացվել են դեղամիջոցների փորձաքննության համապատասխան կառույցին, որն իր ստուգումներից հետո պատվաստանյութը կգրանցի օգոստոսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուհետ պատվաստանյութը ստուգումների կենթարկվի նաև «Ռոսկոմնադզորում»։

Սպասվում է, որ դրանից հետո՝ օգոստոսի 15-ին, այն արդեն հասանելի կլինի մարդկանց։

Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ պատվաստանյութի հայտնվելուց հետո այն որոշակի ժամանակ կօգտագործվի ու կստուգվի դրա արդյունավետությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի մի քանի ամիս։