Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապան»-ում


Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապան»-ում
Հուլիս 22 20:24 2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապան»-ում:

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31 ամյա Հայկ Իշխանյանը, ով արդեն իսկ ունի բավականին մեծ փորձ կապանյան թիմի շարքերում, 1 տարվա պայմանագիր ստորագրեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Մինչ այս պաշտպանը հանդես էր գալիս «Ալաշկերտ»-ում: Հիշեցնենք, որ Իշխանյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:

«Գանձասար-Կապան»-ը ևս մեկ համալրում ունի: «Լոռի» ֆուտբոլային ակումբից «Գանձասար-Կապան» տեղափոխվեց Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28 ամյա պորտուգալացին մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր կնքեց «Գանձասար»-ի հետ: