Կորոնավիրուսի վարակման 439 նոր դեպք. կա 18 մահ. ապաքինվել է 560 մարդ


Կորոնավիրուսի վարակման 439 նոր դեպք. կա 18 մահ. ապաքինվել է 560 մարդ
Հուլիս 22 11:01 2020

Հայաստանում հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 35693 դեպք:

 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 149898, վերջին մեկ օրում` 1718 նոր թեստավորում:

 

Փաստացի այս պահին բուժվում է 10032 պացիենտ, նվազել է 139-ով:

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 24766 անձ` վերջին մեկ օրում 560 անձ:

 

Ընդհանուր առմամբ, 678 պացիենտ մահացել է (ավելացել է 16-ով):

 

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է: