Մեծ Բրիտանիան COVID-19-ի դեմ երկու հնարավոր պատվաստանյութերի 90 մլն դեղաչափ ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրել


Մեծ Բրիտանիան COVID-19-ի դեմ երկու հնարավոր պատվաստանյութերի 90 մլն դեղաչափ ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրել
Հուլիս 20 21:22 2020

Մեծ Բրիտանիան Pfizer Inc ու BioNTech-ի եւ ֆրասիական Valneva խմբի՝ COVID-19-ի դեմ երկու հնարավոր պատվաստանյութերի 90 մլն դեղաչափ ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրել, փոխանցում է Reuters-ը:

Դեռեւս չի ստեղծվել COVID-19 դեմ ոչ մի գործող պատվաստանյութ, Մեծ Բրիտանայում հիմա մշակման փուլում են երեք տարբեր տեսակի պատվաստանյութեր:

«Մի քանի առաջատար համաշխարհային դեղագործական եւ պատվաստանյութային ընկերությունների հետ այս նոր գործընկերությունը Միացյալ թագավորությանը կապահովի պատվաստանյութը ստանալու լավագույն հնարավորություններով»,- ասել է բիզնեսի նախարար Ալոկ Շարման:

Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում:

 

Գործարքները հաջորդում են AstraZeneca-ի հետ ավելի վաղ հայտարարված համաձայնագրին այն մասին, որ ֆիրման արտադրելու է իր պոտենցիալ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ, որը մշակվում է Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ: