France Football ամսագիրը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի համար «Ոսկե գնդակ» մրցանակը չի հանձնվելու որևէ ֆուտբոլիստի՝ կապված այս տարի կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցած դադարի հետ:
«Ոսկե գնդակ» մրցանակը, որ քվեարկության միջոցով հանձնվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին, 1956 թվականից հետո առաջին անգամ ոչ ոք չի ստանա: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Լիոնել Մեսսին է, որը ռեկորդային՝ 6-րդ անգամ ստացավ մրցանակը՝ առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից, որն էլ իր հերթին մրցանակը ստացել է 5 անգամ: