Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 173-ի շրջանակում պարտության է մատնել բրազիլացի Դավի Ռամոսին։ Մենամարտը տեղի է ունեցել Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում։ Արմանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (30:27): 26-ամյա մարզիկը հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին։
Սա Ծառուկյանի 2-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։ Նա արդեն լուրջ հայտ է ներկայացրել՝ հայտնվելու իր քաշային կարգի թոփ տասյնակում։