Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն մեկօրյա ցուցանիշը համաճարակի սկզբից ի վեր


Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն մեկօրյա ցուցանիշը համաճարակի սկզբից ի վեր
Հուլիս 19 18:44 2020

Հնդկաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշը համաճարակի բռնկման սկզբից ի վեր:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները, կիրակի առավոտյան առկա տվյալների համաձայն՝ վարակման մեկօրյա ցուցանիշը կազմել է 38 902 դեպք, իսկ մահացության ցուցանիշը՝ 543:

Աշխարհի երկրորդ ամենաշատ բնակեցված երկրում մինչ օրս արձանագրվել է վարակման 1 077 618 դեպք, մահվան՝ 26 816: Ներկա պահին հաղորդվում է 373 379 ակտիվ վարակակիրների մասին, ևս 677 422 հիվանդ ապաքինվել է:

Ասիական երկրի ամենատուժած նահանգը Մահարաշտրան է, որի կազմում ընդգրկված է ֆինանսական մայրաքաղաք Մումբայը: Այստեղ արձանագրվել է վարակման 300 937 դեպ, մահվան՝ 11 596:

Հիշեցնենք, որ Մումբայում կորոնավիրուսով հոսպիտալացվել են բոլիվուդյան ամենահայտնի աստղային ընտանիքի անդամները՝ Ամիթաբհ Բաչչանը, նրա հարսն ու որդին՝ Այշվարիա Ռայ և Աբհիշեկ Բաչչաններն ու նրանց դուստրը: