Բիչախչյանն ու Շիրակի մի շարք ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Արարա՞տ. Գյումրիի թիմից մեկնաբանում են


Բիչախչյանն ու Շիրակի մի շարք ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Արարա՞տ. Գյումրիի թիմից մեկնաբանում են
Հուլիս 19 18:20 2020

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն, ըստ ArmSport-ին հասած լուրերի, կարող է գլխավորել Երևանի «Արարատը»: Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունից, ի պատասխան մեր հարցման, նշեցին, որ ոչնչից տեղյակ չեն:

Ըստ լուրերի, Բիչախչյանի հետ երևանյան թիմ կտեղափոխվեն նաև «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ, մասնավորապես լավագույն ռմբարկու Մորի Կոնեն, Էդգար Մալաքյանը, Մարկո Պրլևիչը, Հրայր Մկոյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Դավիթ Մանոյանը և այլք: Ի դեպ, Դավիթ Մանոյանն ArmSport-ի հետ զրույցում նշեց, որ այս առումով դեռևս ոչ մի հստակություն չկա և որ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի:

Հիշեցնենք՝ Վարդան Բիչախչյանն ավեի վաղ ArmSport-ի հետ զրույցում նշել էր, որ թիմի ֆուտբոլիստներին 1-շաբաթյա հանգիստ է տրամադրված.

«Հիմա տղաներին մեկ շաբաթյա հանգիստ է տրամադրված: Դրանից հետո կվերադառնանք: Դեռ չեմ հանդիպել ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ: Երևի՝ վաղը կամ մյուս օրը կհանդիպենք, կքննարկենք մեր հետագա անելիքներն ու ըստ այդմ պարզ կդառնա՝ հետագան ինչ է լինելու»,- ասել էր Վարդան Բիչախչյանը:

Հիշեցնենք՝ «Շիրակը» Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել:

Եվրագավաթների ուղեգիր նվաճելով՝ կատարեցինք մինիմալ առաջադրանքը. Վարդան Բիչախչյան

 

Աղբյուր  ArmSport.am