Արցախում կորոնավիրուսի վարակման 1 նոր դեպք է հայտնաբերվել


Արցախում կորոնավիրուսի վարակման 1 նոր դեպք է հայտնաբերվել
Հուլիս 19 11:48 2020

Արցախում կորոնավիրուսի վարակման 1 նոր դեպք է հայտնաբերվել:

 

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, ով Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

 

 

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է: