Սա չպետք է անհետևանք մնա, ՏՄՊՊՀ-ն հետամուտ կլինի տեղի ունեցածին. Թունյանը՝ ՌԴ-ում ծիրանի հետ կապված խնդրի մասին


Սա չպետք է անհետևանք մնա, ՏՄՊՊՀ-ն հետամուտ կլինի տեղի ունեցածին. Թունյանը՝ ՌԴ-ում ծիրանի հետ կապված խնդրի մասին
Հուլիս 18 17:07 2020

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն սա չպետք է անհետեւանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետեւեն համապասխան քայլեր։

Հ.Գ. - Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»: