Մենք, իրոք, արդեն սկսեցինք ոչ միայն ապրել համաճարակի հետ, այլև մեռնել համաճարակի հետևանքով․ Նարինե Մկրտչյան


Մենք, իրոք, արդեն սկսեցինք ոչ միայն ապրել համաճարակի հետ, այլև մեռնել համաճարակի հետևանքով․ Նարինե Մկրտչյան
Հուլիս 18 10:08 2020

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք, իրոք, արդեն սկսեցինք ոչ միայն ապրել համաճարակի հետ, այլև մեռնել համաճարակի հետևանքով: Ամեն օր միջինում 13 մահ, որին սկսում ենք վարժվել: Վարակակիրների թիվը չի նվազում, մահվան թվերն աճում են: Վարակակիրներ և մահվան դեպքեր կան գրեթե բոլորի շրջապատում: Պարետատունը պետք է նոր արդյունավետ ռազմավարություն և մարտավարություն մշակի և իրականացնի՝ համավարակի տարածումը կանխելու համար: Սրա վերջը չի երևում»: