Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով․10-րդն աշխարհում` վարակման ցուցանիշով


Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով․10-րդն աշխարհում` վարակման ցուցանիշով
Հուլիս 18 00:02 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 16-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 473, մահացության ցուցանիշը՝ 209: 

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 11 473

2. Ռուսաստան – 5 202

3. Իրան - 3 206

4. Թուրքիա – 2 581

5. Ադրբեջան – 2 626

6. Վրաստան – 253

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 209

2. Իրան – 164

3. Ռուսաստան – 83

4. Թուրքիա – 65

5. Ադրբեջան – 34

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34001 է, մահվան դեպքերինը՝ 817։

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: