Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 15-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 137, մահացության ցուցանիշը՝ 200:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 11 137
2. Ռուսաստան – 5114
3. Իրան - 3148
4. Թուրքիա – 2559
5. Ադրբեջան – 2531
6. Վրաստան – 252
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 200
2. Իրան – 160
3. Ռուսաստան – 81
4. Թուրքիա – 64
5. Ադրբեջան – 32
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 33 005 է, մահվան դեպքերինը՝ 781:
Մեկ օրում առողջացածների թիվը 619 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21348, փաստացի բուժվողներինը՝ 10876 (մեկ օրում նվազել է 120-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: