Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով


Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4-ով
Հուլիս 15 14:02 2020

Վրաստանում հուլիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 1003։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 4-ով, ապաքինվել է 3 մարդ՝ համաձայն Stopcov.ge-ի տվյալների, գրում է РИА Новости-ն։ Կարանտինում է գտնվում 5 640 քաղաքացի, մահացել է 15 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 244 քաղաքացի։ Ապաքինվել է 873 բուժառու։