Ընդհանրապես տուրիզմում առկա խնդիրները պետք է բաժանել իրավիճակային խնդիրների, և համակարգային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Vizit Արմենիա», և «Լոռի թրեվլ» ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը՝ անդրադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին:
«Լիցենզավորումը, հաշվառումը, դրանք համակարգային խնդիրներ են, իսկ իրավիճակային խնդիրները այս պահին խնդիրների առաջ կանգնած կազմակերպություններին ֆինանսական արտոնություններ տրամադրելն է, վարկային պարտավորությունները հետաձգելն է»,-ասաց նա:
Նա նշեց, որ այսօր շատերը սկսեցին զբաղվել ներքին տուրիզմով, այսինքն այն կազմակերպությունները, որոնք զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, ինչը բերեց թե՛ դեմբինգային քաղաքականության կիրառման, թե՛ նաև որակի անկման և դրա հետևանքնեը առկա են: «Նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք ավանդապես ներքին տուրիզմով էին զբաղվում այսօր խնդիրներ ունեն, որովհետև շուկան փոքր է, սակայն կազմակերպությունները, որոնք ներքին տուռեր են վաճառում, շատացել են և այն կազմակերպությունները, որոնք մշտապես զբաղվել են ներքին տուրիզմով, ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այն կազմակերպությունները, որ նոր են սկսել զբաղվել, խնդիրներ են ունենում կապված որակի հետ: Արդյունքում հասել ենք մի կետի, որ ունենք մի կողմից անբարեխիղճ մրցակցություն, մյուս կողմից անորոակ ծառայություններ»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: