Գույքահարկի դրույքաչափերի փոփոխություններից հետո ոչ միայն ունևորները, այլ բոլորը սկսելու են ավելի շատ հարկ վճարել, բայց ունևորներն էլ ավելի շատ են վճարելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Բոլորի համար գույքահարկը կավելանա։ Դա իրականում ճիշտ է, որովհետև դեռ վերջին անգամ 2003 թ-ին է վերանայվել անշարժ գույքերի կադասրային արժեքը և հիմա այն ավելի ցածր է, քան իրական շուկայական արժեքն է և կարիքը կար մոտեցնելու։ Խնդիրը նրանում էր, թե որքան պետք է բարձրացվեր գույքահարկը։ Կարծում եմ՝ միջինում 4 անգամ գույքահարկը բարձրացնելը ճիշտ չէր»,- ասաց նա։
Պետությունը ակնկալում է, որ գույքահարկի նոր դրույքաչափերով միջինում համայնքային բյուջեների եկամուտները կաճեն 4․3 անգամ․ «Հասարակության տարբեր շերտերի համար այն կարող է աճել մինչև 8 անգամ։ Իհարկե, լիարժեք սոցիալական արդարությունը սրանով չի վերականգնվի, ուղղակի այլ խմբեր համեմատական առավելություն կստանան»,- նշեց տնտեսագետը։
Բացի այդ, ըստ նրա՝ համայնքների բյուջեների կառավարումը ոչ միշտ է արդյունավետ եղել, իսկ եկամուտների ավելացման դեպքում շատ դժվար է լինելու վերահսկողություն իրականացնելը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։