Armeniasputnik.am-ը գրում է․ Փորձագետի դիտարկմամբ` Հայաստանն առաջիկայում կարող է ոչ միայն հացի, այլև բուսական յուղի ու խոզի մսի լուրջ դեֆիցիտ ունենալ: Կորոնավիրուսի դեմ փողն էլ չի փրկի:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում Հայաստանում կարող է պարենային խնդիր առաջանալ: Պնդումն այս անգամ ոչ թե ընդդիմադիրներինն է, այլ հենց ՀՀ կառավարությանը:
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում Հայաստանում պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի ապահովման անհրաժեշտությունից դրված` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր» է մշակել:
Նախագիծն այսօր հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում:
«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:
Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր. Արմեն Սարգսյան
Ծրագրով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում՝ 1 կգ-ի համար 70 դրամի չափով:
Նախագծի ընդունումն, Էկոնոմիկայի նախարարության համոզմամբ, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30 %-ով ավելացմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։