Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք


Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք
Հունիս 28 01:00 2020

Նոր տեսակի կորոնավիրուսի օջախը համարվող Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 21 նոր դեպք, որից 17-ը՝ տեղային: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Դեպքերի մեծ մասը կապված է Պեկինի մեծածախ շուկաներից մեկի հետ: Այստեղ, համաձայն քաղաքի վարակաբանների, վիրուսը բերվել էր Եվրոպայից ներմուծված սառեցված սննդի միջոցով: Ցածր ջերմաստիճանի շնորհիվ տեղափոխման ժամանակ վիրուսը պահպանվել է:

Հունիսի 11-ից ի վեր Պեկինում հայտնաբերվել է վարակի 297 դեեպք: Մինչև վարակի նոր բռնկումը Պեկինում երկու ամիս կորոնավիրուսի նոր դեպքեր չէին արձանագրվել։