Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 11-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 11-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հունիս 27 23:13 2020

Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 27-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8069, մահացության ցուցանիշը՝ 142:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8069

2. Ռուսաստան – 4301

3. Իրան - 2622

4. Թուրքիա – 2323

5. Ադրբեջան – 1567   

6. Վրաստան – 231

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 142

2. Իրան – 123

3. Ռուսաստան – 61

4. Թուրքիա – 60

5. Ադրբեջան – 19  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 23 909 է, մահվան դեպքերինը՝ 553:

Մեկ օրում առողջացածների թիվը 762 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 911, փաստացի բուժվողներինը՝  10 445 (մեկ օրում ավելացել է 112-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն: