Ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի. Հայկ Մանասյան


Ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի. Հայկ Մանասյան
Հունիս 27 21:27 2020

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի՞ արձան գիտեք Երևանում «բնիկ» երևանցիների պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված «բնիկ» երևանցիների անունով։
    

Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ «բնիկ» երևանցի է հանգչում։

Ու ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի, ու համաքաղաքացին քուչեցին չի։
    

Դուք կարող եք «բնիկ» լինել ձեր քուչում։ Քուչից դուրս քաղաքը բոլորինս է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ»: