Wall Street Journal-ը հայտնում մէ, որ Հոլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը սկսել է նոր ֆիլմի վրա աշխատանքները: Ֆիլմը Չինաստանում կորոնավիրուսի տարածման առաջին շաբաթների ու անհայտ վիրուսի դեմ անզիջում պայքար տանող բժիշկների մասին է:
«Այն, թե ինչպես չղջիկներով լի քարանձավից վիրուսը հայտնվեց Ուհանում, հարց է, որի պատասխանը մոտ ժամանակներում մեզ հասանելի չի լինի: Ֆիլմն ավելի շատ կլինի բժշկական դրամա, քան համավարակի մասին թրիլլեր»,- ֆիլմի սցենարիստ Չարլզ Ռենդֆոլդի խոսքերն է մեջբերել պարբերականը:
Ֆիլմարտադրող ընկերությունում հույս ունեն աշխաւտանքները սկսել Չինաստանում 2021 թվականի սկզբին, սակայն մինչ այդ անհրաժեշտ է ստանալ իշխանությունների թույլտվությունը:
«Մենք գիտենք, որ համավարակը քաղաքականացված է, և մենք պետք է գլուխ հանենք այս ամենից»,-հայտարարել է SK Global Entertainment-ը: