Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ, ապաքինվել է 762 անձ


Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ, ապաքինվել է 762 անձ
Հունիս 27 06:40 2020

Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:

 

 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108:

 

Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ:

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:

 

Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):