Հարկադիրի 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հասստատվել


Հարկադիրի 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հասստատվել
Հունիս 26 21:05 2020

Հարկադիր կատարումն ապահովող  ծառայության 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս:  

 

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

  • Իրավաբանական բաժին-1
  • Ավան և Նոր Նորքի բաժին-2,
  • Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
  • Շենգավիթի բաժին -1,
  • Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
  • Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են»,- ասված է հաղորդագրության մեջ: